Փորձելով փիառել Անդրեասյան Ժաննայի տերերի կողմից ներշնչված ակադեմիական քաղաքի մասին գաղափարը՝ դրանով ապրող Նիկոլը, չոլի մեջտեղում կանգնած, «լայվ» է արել՝ցույց տալու, թե որտեղ է կառուցվելու «մեր երազած ակադեմիական քաղաքը». սկսելու են «Հայֆիլմի» տարածքից ու գնալու են մինչև վերջ՝ մեզ պարգևելով նոր համալասարններ, մշակութային նոր օբյեկտներ, սպայական ավագ դպրոց ու նույնիսկ ֆուտբոլի ազգային ստադիոն: Ավելին՝ կլաստերները միմյանց կապող տրանսպորտային միջոցի դերում Նիկոլը տեսնում է տրամվայը, քանի որ դրանում «շատ կարևոր մշակութային շերտ կա»: Հայտարաելով, որ Հայասնաի ապագան, գիտությունն ու տեխնոլոգիաներն են, արվեստն ու կրթությունը՝ Նիկոլը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի անվտանգային մարտահրավերներին տրվող պատասխանը հենց այսպիսին պետք է լինի:

Ի՞նչ է կատարվում: Քողարկելու համար Անդրեասյան Ժաննայի առաջնորդությամբ երկրում սկիզբ առնող հակամշակութային ու հակագիտակրթական արշավը՝ սրանք որոշել են յուրատեսակ քող ստեղծել իրենց կեղտոտ ծրագրերի համար, որ երբ քայքայիչ պրոցենսերը թևակոխեն վճռորոշ հուն, մարդիկ չզգան՝ ինչ է կատարվում: Այն,ինչ որ Նիկոլը, կանգնած չոլի մեջտեղում, ասել է, պետք է հակառակից հասկանալ՝ չընկնելու քարոզչական թակարդը:

Որքա՞ն է արժենալու այդ ակադեմիական քաղաքը, հարկատուներիս փողերով կառուցվելիք այդ «Նյու Վասյուկին» ինչ է տալու հանրությանը՝ բացի, իհարկե, Նիկոլին լուրջ փողեր լվանալու միջոց դառալուց: Հայաստանում չկա՞ն մշակութային օջախներ, բուհական շենքեր, դրանք անտեր թողնելն ու նոր շենքեր կառուցելու իմաստը ո՞րն է: Կամ ի՞նչ է նշանակում այն արտահայտությունը, թե Հայաստանի անվտագային մարտահրավերնին տրվող պատասխանն այսպիսին պետք է լինի: Այսինքն՝ մինչ Իլհամը իր բանակը զինում է ամենաժամանակակից զինատեսակներով՝ ուտելու Հայաստանի գլուխը, մենք ստադիո՞ն ենք կառուցում: Եթե շատ շուտով Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է դառնալու, ապա ո՞ւմ է մնալու ակադեմիական այդ քաղաքը, թուրքերի՞ն…

Թերևս հենց այս հաշվարկով էլ Նիկոլը իր Նյու Վասյուկին է կառուցում. թուլացնում են ժողովրդի զգոնությունը, որ թուրքը հեշտությամբ կլանի Հայաստանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել