ՔՊ-ի ներսում մեխի գլխի կարգավիճակ ունեցող Կոնջորյան Հայկոն, խոսելով արցախյան խնդրի նկատմամբ նախկին իշխանությունների վերաբերմունքի մասին, Պետրոսի եթերում վստահեցրել է, որ ինքը վերջապես հասկացել է՝ ինչ է նշանակում նախկին պաշտոնյաներից մեկի՝ «Արցախի հարցի լուծումը դրա չլուծումն է» արտահայտությունը: «Ամբողջ բաղափարաբանությունը՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման, էն է էղել, որ Արցախի հարցի լուծումը դրա չլուծումն է: Որովհետև Արցախի հարցն իրենց իշխանության աղբյուրն էր. չլիներ Արցախի հարց, չէր լինելու իրենց իշխանությունը»,-մասնավորապես՝ հայտարարել է Հայկոն՝ հավելելով, որ արցախյան հարցը շղարշ էր՝ «գողապետության» հարատևման համար:

Հայկոն անբարոյականություն է դրսևորել՝ ոչ միայն իր դատարկաբանությունը համեմելով որոշ հասարակական շերտերի ականջին հաճելի պոպուլիզմով ու դեմագոգիայով, այլև՝ կեղծել պատմությունը՝ առնվազը վերջին 20 տարվա կտրվածքով: Հայկոն պնդում է,որ նախկին իշխանությունները երբեք նպատակ չեն ունեցել՝ կարգավորելու ԼՂ խնդիրը: Սա ճչացող կեղծիք է. միայն Կազանի փաստաթղթի ոդիսականը բավական է՝ ջախջախելու ՔՊ-ի կեղծ թեզը. 2011-ի հունիսին Կազանում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից առաջարկված փաստաթուղթը մերժվեց հենց Ալիևի կողմից: Ավելին՝ Հայկոյի մատնանշած տրամաբանությունը հատուկ է եղել ադրբեջանական կողմին. թուրքերը չէին համաձայնվում փոխզիջումների, քանի որ հույս ունեին՝ զավթելու ամբողջը:

Անկասկած, արցախյան խնդիրը վաղուց լուծված կլիներ, եթե Սերժ Սարգսյանը նիկոլ լիներ, բայց քանի որ նիկոլ չէր, այլ՝ հայրենասեր պետական գործիչ, ծնվեց 2017-ի նախաստորագրված փաստաթուղթը, որը հետո մերժվեց Նիկոլի կողմից:

Ինչ վերաբերում է «կլեպտոկրատիա» տերմինի՝ Հայկոյի կողմից չարաշահմանը, ապա նա դա անում է՝ բացառապես կոծկելու սուրենպապիկյանների կամ արոների շքեղ տները, «ծերից ծաղկած» իշխանամերձ «զբռոդի» միլիոնները՝ բացառապես միամիտ մարդկանց «ականջներից լապշա կախելու» հաշվարկով: Հայաստանի գլխավոր կլեպտոկրատը Նիկոլն է. հայ ժողովրդի արգանդը դրա նման տականք երբեք չի ծնել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել