Մամուլը բացահայտել է, թե հատկապես որ ՔՊ-ականն է ինտենսիվորեն փորում «Պսիխ» մականվամբ հայտնի Թորոսյան Արսենի տակը՝ ջանալով ՔՊ-ի ներսում կշեռքի նժարն իր կողմը թեքել: Ըստ տեղեկությունների՝ Թորոսյան Արսենի հետ բավական լարված հարաբերություններ ունեցող Անդոնն է Նիկոլի ականջին կաթացնում, սակայն Նիկոլը դեռ չի շտապում հետևություններ անել:

Այն, որ հենց Անդոնն է հայտնվել յուրատեսակ «գործ տվողի» դերում, բնական է, քանի որ ըստ տեղեկությունների՝ ՔՊ-ի ներսում այժմ ընթացող մրցակցությունն ուղիղ կապ ունի Անդոնի անձնական շահերի հետ. «ուժային կենտրոններից» մեկի առաջնորդը հենց ինքն է, որ անընդհատ ջանում է զրոյացնել լուրջ հավակնություններ ունեցող Թորոսյան Արսենի շանսերը:

Անդոնը, պետք է նկատել, գտել է իր փեշակը ու ինչպես որ գործ տալով, սրա-նրա տակը փորելով ու դանոսչիկություն անելով վերցրել է յուր խորհդարանական մանդատը՝ ՔՊ-ականների շարքերում ամենակարկառուններից մեկը դառնալով, այնպես էլ նույն կերպ հիմա փորձում է ոչ միայն մնալ «ջրի երեսին», այլև ամրապնդել իր դիրքերը՝ «բնության բարիքներից» ավելի ակտիվորեն օգտվելու: Ընդ որում՝ անդոնային նմանօրինակ բարքերը ՔՊ-ում խրախուսվում են ամենաբարձր մակարդակով, քանի որ գաղտնիք չէ, որ նույն Նիկոլն էլ իր քաղաքական կարիերան նույն կերպ է արել՝ սկզբի համար ասենք ԱԱԾ-ին գործ տալով:

Գործ տվողների խմբակցություն է «Քաղաքացիական պայմանագիրը»՝ իրենից անբարոյականների որջ ներկայացնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել