Tert.am-ը գրում է.

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցում լրագրողի խնդրանքով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը:

«Բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը: Մենք չենք ցանկանում տեսնել որևէ բռնություն, և ցանկանում ենք, որ բոլոր կողմերը ձեռնարկեն համապատասխան քայլեր՝ լարվածությունը թուլացնելու և բռնությունը դադարեցնելու համար», -ասել է Քիրբին։

Մինչդեռ Արցախում ռուս խաղաղապահների ներկայության վերաբերյալ հարցին նա չի ցանկացել պատասխանել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել