ՔՊ-ական Կոնջորյան Հայկոն ընդդիմությանը մեղադրել է «Ալիևի դամը պահելու» համար՝ հայտարարելով, որ Արցախի ընթացիկ անվտանգային վիճակի մասին խոսելը նշանակում է հանադես գալ Ալիևի պաշտպանության դիրքերից: Հայկոն ընդդիմությանը մեղադրել է «ադրբեջանական թեզերի ջահակիր ասպետ» լինելու համար. Հայկոյին դուր չի եկել, որ ընդդիմադիրներից մեկն իրենց պատերազմի կուսակցություն է անվանել, քանի որ, ըստ Հայկոյի, իրենք խաղաղությունից են խոսում:

Խորհրդանական ընդդիմությանն Ալիևի «ջրաղացին ջուր լցնելու» համար մեղադրանք է առաջադրում մի քաղաքական ուժի կարկառուն ներկայացուցիչ, որի շեֆի՝ ոչ վաղ անցյալում արած հայտարարություններից ողջ հայ ժողովորդն ու պետությունն ուշքի չեն գալիս: Արցախը որպես Ադրբեջանական հող ճանաչող այդ վայ ղեկավարի քաղաքական թիմակիցներն ունե՞ն բարոյական իրավունք՝ ինչ-որ մեկին ինչ-որ մի բանի համար մեղադրելու::

Ինչ վերաբերում է Կոնջորյան Հայկոյի այն հայտարարությանը, թե իրենք ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կուսակցություն են, ապա պետք է նկատել, որ ՔՊ-ականը կրկին փորձել է պարզ մանիպուլյացիա անել՝ մոլորեցնելու հանրության որոշ շերտերին. անտեղի տեղը խաղաղության մասին բարբաջելն է, որ ՔՊ-ին պատերազմի կուսակցություն է սարքել, քանի որ Ալիևը ոչ թե ազդվում, այլ միայն այլասերվում է՝ նիկոլական հռետորաբանությունը լսելով ու հասկանում, որ 29000 քկմ-ն էլ է հայերիս համար շատ, ուստի պետք է ավելին պահանջել՝ ընդհուպ հասնելով Կոնջորյան Հայկոյի հայրական տուն:

Հայկոյի լոլոներն ինչ-որ տեղ կլինեին հիմնավորված, եթե ՔՊ-ն իսկապես ամեն ինչ աներ՝ 44-օրյա պատերազմից խուափելու համար: Բայց այն ժամանակ Նիկոլն իբր «առյուծի կաթ էր խմել»՝ Արցախը՝ Հայաստան հայտարարելով, այնինչ հետո պետք է պարզվեր, որ աքլորանալու բուն իմաստը Թուրքիային Անդրկովկաս մտցնելն էր՝ հողերը պայմանավորված պատերազմով հանձնելու միջոցով:

Գրողի տարած օսմանները…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել