ՀՀ իշխանությունները սահուն դուրս են գալիս ռուսական ազդեցության գոտուց եւ տեղափոխվում արեւմտյան տիրույթ։ Մոտ երկու շաբաթ առաջ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ԱԳՆ հորդորով պետական հաստատություններին գրություններ է ուղարկել՝ առաջարկելով հրաժարվել mail.ru էլեկտրոնային փոստերից։ ԱԳՆ նամակում ասվում է․

«Տեղեկացնում ենք, որ միջազգային գործընկերների հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով շփումներում ՀՀ պետական հաստատությունների աշխատակիցների մի ստվար զանգված ՝ որպես աշխատանքային էլեկտրոնային փոստի հասցե, իրենց գերատեսչությունների պաշտոնական էլեկտրոնային հասցեների փոխարեն շարունակում է տրամադրել անձնական էլփոստերի հասցեները։ Տրամադրված էլեկտրոնային փոստերի հասցեները շատ հաճախ ունեն mail.ru դոմեյնը։ Հաշվի առնելով այն, որ ԵՄ կառույցներում խուսափում են, իսկ վերջին ժամանակներս նաեւ դադարեցրել են աշխատանքային նամակագրություն իրականացնել «ru» դոմեյն ունեցող էլփոստի հասցեների հետ, խնդրում ենք Ձեր հանձնարարականը ՀՀ բոլոր գերատեսչություններին՝ ԵՄ-ի հետ շփումների, ԵՄ-ի կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու եւ այլ առնչությունների ընթացքում տրամադրել գերատեսչական էլփոստերի հասցեներ եւ խուսափել անձնական հասցեների, հատկապես «ru» դոմեյն ունեցող, գործածումից»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել