Ավելի քան հազար ծանր բեռնատար է կուտակվել Ռուսաստանի անցակետի առջև՝ սպասելով երկրից Վրաստան մեկնելուն։ Նման տվյալներ է հրապարակել Հյուսիսային Կովկասի մաքսային վարչությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից:

Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով մարտի 14-ի ժամը 01:30-ից արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով։ Վրաստանում անցակետի առջև կուտակվել է 1 046 մեծաբեռնատար և 10 մարդատար ավտոմեքենա։

Վրաստանի անցակետում հերթի Է կանգնած 27 մեծաբեռնատար, մարդատար ավտոմեքենաների հերթ չկա: Ռազմավիրական ճանապարհը Վլադիկավկազից Թբիլիսի Է տանում Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայով՝ Ռուսաստանը կապելով Վրաստանի և Անդրկովկասի մյուս երկրների հետ։

«Կազբեկ-Վերին Լարսը» վրաց-ռուսական սահմանի միակ գործող անցակետն է։ Ռուսական հատվածում մայրուղին անցնում է Հյուսիսային Օսիայի տարածքով։ Ձմռանը ճանապարհը հաճախ փակվում է վատ եղանակի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել