Թուրքիայի հարավ-արեւելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 47 հազարը, ուրբաթ հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Դարի աղետն այս կամ այն կերպ ազդել է 10 նահանգների մոտ 14 միլիոն քաղաքացիների կյանքի վրա։ Երկրաշարժերի հետեւանքով զոհվել է ավելի քան 47 հազար քաղաքացի, վիրավորվել եւ փրկվել է ավելի քան 115 հազար քաղաքացի»,- ասել է Էրդողանը՝ մայիսի 14-ին համընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին հրամանագրի ստորագրումից հետո։

Նրա խոսքով՝ փլուզված եւ փլուզման վտանգի տակ գտնվող շենքերի թիվը գերազանցում է 270 հազարը։ Իշխանությունները ծրագրում են տարվա ընթացքում տուժածների համար կառուցել մոտ 244 000 նոր բազմաբնակարանային շենքեր եւ 75000 գյուղական տներ։

Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 եւ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ստորերկրյա ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում եւ հարեւան պետություններում, այդ թվում՝ Սիրիայում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել