Գերմանիայի կանցլերի կողմից «ԼՂ քաղաքացիների ինքնորոշման իրավունք» արտահայտությունը հնչեցնելը միանգամայն այլ տողատակ ունի։ Այս տերմինով փորձ արվեց փայլ տալ «սրտացավ արևմուտք» թեզին։
Հանուն արդարության, մենք պարտավոր ենք մեր ժողովրդին հիշեցնել պարզ մի իրողություն. արևմուտքի ռազմական կառույցը ՆԱՏՕ-ն է (հյուսիս-ատլանտյան ռազմական դաշինք), որի անդամ թուրքիան իր բանակով, այս կառույցի երկրորդ հզոր պետությունն է։ Հետևապես տրամաբանական է, որ արևմուտքը մեր տարածաշրջանում, հանձինս թուրքիայի է տեսնում իր նպատակների իրագործումը։ Իսկ եթե այդ ծրագիրը ստացվեց, ապա Հայաստանը շատ արագ տեմպերով թրքացվելու է, արևմուտքի լուռ համաձայնությամբ։
Այս քաոսից ելքը մեկն է. մեզ ազգային իշխանություն է պետք, և այնպիսի թիվ մեկ բանակցող, ով կլինի ազգային և պետականակենտրոն։
Սա է միակ ճանապարհը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/militaryfigure.gevorg/posts/pfbid02CtDzyL71inzNtGHHG7rzwyLK29PtkxMdp5yCBcjvhKdZuyoqGutRTgRFbBtdQKeel
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել