Դեռ երկու օր առաջ Կաշենի հանքի վերաբերյալ Բաբայանը խրոխտ հայտարարում էր՝ «Դեմ չեմ, որ Ադրբեջանը Կաշենի հանքում ներդրում անի, վերջնական արդյունքը տանի Ադրբեջան»։ Ապա նշում է, թե՝ «Ի՞նչ խնդիր կա։ Եթե Ադրբեջանն այստեղ ներդրում ա անում և հարկերը վճարում ա Ղարաբաղին, էն Ղարաբաղին, որն ինքը չի ճանաչում»։ Եթե չկենտրոնանանք միայն խոսքերի մանիպուլյացիայի վրա, այն է՝ «ներդրումն անի Ադրբեջանը, արտադրանքը տանի Ադրբեջան, իսկ հարկերը վճարի Ղարաբաղին», հարց է առաջանում, թե կոնկրետ ո՞ր օրվանից է սկսելու Ադրբեջանը Արցախին քաղաքական սուբյեկտ համարել՝ Հանքի շահագործման առաջին իսկ օրվանի՞ց, թե՞ առաջին արտադրանքը Ադրբեջան տանելուց։ Ի՞նչ նպատակով է Բաբայանը նման դիսկուրս ծավալում՝ մոլորեցնելով մարդկանց։ Ինչո՞ւ է դրական աուրա ստեղծում արցախյան հանքի ադրբեջանական շահագործման պահով, թե դրանում «...ոչ մի խնդիր չկա»։
Ահա այստեղ էլ կայանում է նրա՝ Արցախում գտնվելու բուն առաքելությունը, մարդը գործուղվել է Արցախ որպեսզի ադրբեջանական ինտեգրացիայի լոբբինգ ու քարոզ անի։
Եվ քանի որ պատահականություններ չեն լինում, Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն էլ իր հերթին էր խրոխտ հայտարարություն անում, թե Բաքուն պատրաստ է «Ղարաբաղում բնակվող հայերի ինտեգրացիային ադրբեջանական հասարակությանը»։
Հիմա սա զուգահեռ իրականությո՞ւն է, թե՞ մեկ գաղափարի գործողություն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել