Չեն դադարում լուրերն այն մասին, որ մոտ օրերս սպասվում է Ռուբեն Վարդանյան /-ի պաշտոնանկությունը: Նրան գործից ազատելու հրամանը ստորագրելու է Արայիկ Հարությունյանը: Անկախ փաթեթավորման տեսակից:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ սա Ադրբեջանի պատվերն է, Իլհամը բաց խոսում է այդ մասին, իսկ Ալիևի կամքի փոխանցողն ու իրականացնողն էլ, բնականաբար, Նիկոլ Փաշինյանն է:
Հիմա Արայիկ Հարությունյանն ունի պատմական շանս՝ կամ ինքնամաքրվելու և կանգնելու Արցախը հայկական պահելու պայքարի կողքին, կամ էլ օգնի Իլհամին և Նիկոլին՝ «խաղաղության» շղարշի գակ Արցախը Ադրբեջանին փոխանցելու հարցում:
Արայիկ Հարությունյանը պիտի հասկանա, որ ստորագրելով Ռուբեն Վարդանյանին գործից ազատելու հրամանը, նա մեկընդմիշտ կիսելու է Արցախը հանձնողի խարանը:
Արդյո՞ք նա պատրաստ է սրան: Արդյո՞ք արժի…
Բիզնեսմեն Արայիկը հաշված կլինի երևի, եսի՞մ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել