Mediahub.am-ը գրում է.

Mediahub-ի տեղեկություններով՝ Արցախի պետնախարարի պաշտոնին կնշանակվի Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:

Ավելի վաղ աղբյուրը հայտնել էր՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 23-ին իր ուղերձում կհայտարարի Ռուբեն Վարդանյանին պետնախարարի պաշտոնից ազատելու մասին:

Գորգեն Ներսիսյանը MediaHub-ի հետ զրույցում հայտնեց, որ ԱՀ Պետական նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել։

«Առաջարկը ստացել եմ, որոշում դեռ չեմ կայացրել»,-ասաց նա։

Ըստ մամուլի՝ Գուրգեն Ներսիսյանին ոմանք կապում են սորոսական շրջանակների հետ` մատնացույց անելով նրա կենսագրության մեջ առկա իրավապաշտպան գործունեությունը` 2020 թ. հուլիսից մինչեւ 2021թ․ փետրվար ընկած ժամանակահատվածում: Ոմանք էլ շեշտում են նրա ջերմ հարաբերությունները Դանիել Իոաննիսյանի հետ՝ այն կոնտեքստում, որ Ներսիսյանի նշանակումը նաև Նիկոլ Փաշինյանի սրտով է:

«Սորոսականը նման կեղծ լուրեր տարածողներն են, իրենց պատվիրատուների հետ։ Բայց լավ է, որ կեղտոտելու ուրիշ պատճառներ չգտնելով, սկսում են հորինել։ Համ էլ դա հիմա նորաձև է, եթե ուրիշ բան չեն գտնում, ասում են՝ այսինչը սորոսական է»,- հավելեց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել