Անվտանգության տեսակետից, որ նայում ես երեկվա Hummer-ի միջադեպին, ուզում ես գլուխդ առնես ու փախնես Հայաստանից: Եթե 10-15 պարեկային ավտոմեքենա իր անձնակազմով (20-30 հոգի) չեն կարողանում (30րոպե) վնասազերծել մեկ երիտասարդ հայի, ապա մի պահ պատկերացրեք, թե ի՞նչ կկատարվի, եթե թուրք-ադրբեջանական հատուկ նշանակության դիվերսանտ լինի այդ նույն մեքենայի ղեկին, պատկերացրեցի՞ք։ Սա խայտառակություն է, որի հիմնական մեղավորները արդեն 4-5 տարի է ապահովում են Հայաստանի անվտանգությունն ու հանդիսանում են Արցախի անվտանգության երաշխավորը: Ունենք այն ինչ ունենք. ողբերգությունները սրանց օրոք անխուսափելի են...
Հայաստանը ժամանակին համարվում էր աշխարհի ամենաապահով ու ամենաանվտանգ երկրներից մեկը, իսկ հիմա կախված ենք մեկ բարակ թելից, Աստված էլ բեթարից ազատի...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել