Վերջին շրջանում ՔՊ-ական Թորոսյան Արսենի մոտ ակտիվություն է նկատվում. շաբաթ չկա, որ մի քանի անգամ սա իր ֆեյսբուքյան էջում այսպես ասած քաղաքային թեմաներին չանդրադառնա: Որոշ ժամանակ առաջ, օրինակ, սեփական տեսակետն էր շտապել շարադրել ճանապահատրանսպորտային պատահարների խնդրի վերաբերյալ, հետո՝ լքված մեքենաների, հիմա էլ ֆեյսբուքյան ստատուսով տեղեկացրել է, որ անձամբ հարցում է ուղարկել Ոստիկանությանը՝ պարզելու, թե ինչու կամ ինչպես է, որ ծխախոտի օգտագործման արգելքը խախտելու համար պատասխանատվության ամենակարևոր գործիքը չի աշխատում. Թորոսյանն ուզում է, որ օբյեկտներում ծխող քաղաքացիները ենթարկվեն տույժ-տուգանքի, որ այլևս չխախտեն ծխելու վերաբերյալ փակ տարածքներում գործող արգելքը:

Մի ժամանակ Թորոսյան Արսենի ձայնը փորից դուրս չէր գալիս, մի տեսակ մեկուացել էր մարդը, ընկել ընկճախտի մեջ՝ ասես կորցնելով կյանքում իր տեղը: Հիմա, փաստորեն, ինչ-որ մեկը նրան վերակենդանացնում է ու, ըստ էության, գցում Ավինյան Տիկոյի ջանին՝ ստեղծելով մի տեսակ լատենտ մրցակցություն Տիկոյի ու սրա միջև այն դեպքում, երբ քաղաքապետ դառնալու հավակնություններ է դրսևորում հենց Տիկոն,այլ ոչ թե առողջապահության ոլորտն ավիրած «Պսիխը»:

Հարց՝ Նիկո՞լն է խոդի տվել Արսենին՝ թիմում սրելով ներքին մրցակցությունը: Շատ հնարավոր է՝ հատկապես հաշվի առնելով Նիկոլ-Տիկո հարաբերությունների անատոմիային բնորոշ որոշ նյուանսներ: Նույնիսկ կա կարծիք, որ վերջին պահին Նիկոլն ասպարեզ կարող է իջեցնել հենց «Պսիխին»՝ Ավինյան Տիկոյի ախորժակը հարամելով:

Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ կլինի Երևանի հետ, եթե քաղաքը տան սրա ձեռքը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել