Tert.am-ը գրում է.

Ես մտածում էի, թե ավելի շատ խոսք պետք է գնա, թե ինչո՞ւ է փակվել Բերձորի միջանցքը, և ինչպես պետք է բացվի այն, բայց ուրախ էլ եմ, որ այս հարցը դիտվում է գլոբալ, և ինչպես ասվեց՝ այս փակ միջանցքը մեր աղետի մեկ բաղադրիչն է։ Լաչինի միջանցքը միշտ եղել է հաղթաթուղթ Ադրբեջանի համար, և մեր ապիկարության պատճառով այսօր Ադրբեջանն օգտագործում է։ Այս մասին Լաչինի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Ես ամոթով նայում եմ Ադրբեջանի ու Թուրքիայի միացյալ քաղաքականությանը, և ամաչում եմ, թե ինչ գրագետ են գործում միասին, իսկ մենք ապիկար, անտրամաբանական միջոցներով փորձում ենք դրա դեմն առնել․ տարուբերվում ենք առավելապաշտության և նվազապաշտության միջև․ սկսվում ենք՝ «պայքար, պայքար, պայքար մինչ վերջ»–ից և հասնում ենք այսօր ծայրահեղ մինիմալիզմի, ինչպես պարոն Արսենյանն ասաց՝ 120 000–ին տանք և 29000–ի վրա 3 միլիոնին փրկենք։ Սա ծայրահեղ մինիմլիստական մոտեցում է, բայց ասեմ, որ 120 000–ը ՀՀ քաղաքացիներ են, և ՀՀ–ն պարտավորություն ունի այդ 120 000–ի նկատմամբ, ինչպես և պարտավորություն կունենար, եթե Սոմալիում 12 ՀՀ քաղաքացի շրջափակման մեջ լիներ։ Եվ ուրեմն, չի կարող ՀՀ–ն և իշխանությունը ձեռքերը լվանալ, ասելով, որ այս 120 000 Ադրբեջանի քաղաքացիներ են, ո՛չ, նրանք ՀՀ քաղաքացիներ են, ինչպես ՀՀ քաղաքացիներ են Բաքվում գտնվող գերիները, որոնցով պետք է զբաղվի ՀՀ–ն»,–ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է փակվել Բերձորի միջանցքը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ փակվել է  այդ 120 000 ՀՀ քաղաքացուն իրենց բնական օրրանից դուրս մղելու ռազմական նպատակադրումով, դժվար է նկատե՞լ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել