Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի զինծառայողների ուղեկցությամբ հումանիտար բեռ է հասցվել Արցախ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ խաղաղապահները Գորիս-Ստեփանակերտ երթուղով հումանիտար բեռով ավտոմեքենաների շարասյուն են ուղեկցել դեպի Լեռնային Ղարաբաղ։

Նաև նշվում է, որ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը շարունակում է բանակցություններն ադրբեջանական և հայկական կողմերի հետ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով ավտոմեքենաների անխոչընդոտ երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել