Արմենիա հեռուստաընկերությունը մեկնարկում է նոր հեռուստասերիալ՝ «Երեք նամակ Բելլայից»: Ելենա Արշակյանի նոր հեռուստանախագծում գլխավոր հերոսների կերպարներում կներկայանան դերասաններ Թելման Խաչատրյանն ու Էթերի Ոսկանյանը:

Նշենք, որ դերասանները համատեղ նկարահանվել են «Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալում՝ մարմնավորելով սիրահար զույգի: Դեռ այդ շրջանից էկրանային զույգին վերագրում էին սիրավեպ նաև իրական կյանքում: Նոր նախագիծը միայն թեժացրեց զույգի շուրջ խոսակցությունները՝ հավատարիմ հեռուստադիտողներն արդեն վստահ պնդում են, որ դերասանները միասին են:

Հետաքրքրական է, որ դերասանները ոչ հերքում և ոչ էլ հաստատում են իրենց սիրավեպի մասին շրջանառվող լուրերը, սակայն շարունակում են սոցիալական ցանցերի իրենց էջերում հրապարակել համատեղ լուսանկարներ և տեսանյութեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել