
ՄԻՊ աշխատակազմի մեր աղբյուրը տեղեկացրեց, որ աշխատակազմում սպասողական վիճակ է, թե ով է լինելու հաջորդ ՄԻՊ-ը, եւ նորանշանակը կպահի՞ իրենց, թե՞ կնախընտրի աշխատակազմը սեփական կադրերով համալրել: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանի թեկնածությամբ էլ աշխատակիցներն առանձնապես խանդավառված չեն:
Մեր զրուցակիցն ասաց, որ ՄԻՊ-ի պաշտոնում իրենք պատկերացնում են իրավապաշտպանի անցյալ ունեցող, գործից հասկացող ու բանիմաց մեկին, ով աշխատակազմը ձեւավորելիս ոչ թե նեղ խմբային շահերով ու ծանոթություններով կառաջնորդվի, այլ մասնագետներ կներգրավի, որպեսզի իրենք կարողանան աշխատել, համ էլ ՄԻՊ գրասենյակի խարխլված հեղինակությունը վերականգնել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել