
ՄԻՊ-ի պաշտոնն արդեն 5 օր է՝ թափուր է, բայց ԱԺ խմբակցությունները չեն շտապում թեկնածուներ առաջադրել։ ՄԻՊ-ին առաջադրում են ԱԺ ուժերը, սակայն այս խորհրդարանում սեփական թեկնածուին օմբուդսմենի պաշտոնում ընտրելու հնարավորություն ունի միայն իշխանական «Քաղպայմանագիրը», որի ձայները բավարարում են միանձնյա ընտրության համար․ այս դեպքում անհրաժեշտ է առնվազն 65 ձայն, իսկ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին 35 պատգամավոր ունեն։ Թեկնածուին նախ պետք է հավանություն տան պատկան հանձնաժողովում, ապա հարցը կմտնի լիագումար նիստերի օրակարգ։ Պաշտպանի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում պաշտպանի ընտրություններն անցկացվում են պաշտոնը թափուր մնալուց հետո՝ 1 ամսվա ընթացքում: ԱԺ հերթական նիստը փետրվարի 7-ին է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել