
«Քաղաքացին Ռուսաստանի Դաշնության կողմից հետախուզման մեջ է գտնվել, Հայաստանի Հանրապետությունն արտահանձնել է, հանձնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու վերաբերյալ որոշում է կայացրել դատախազությունը, այդ ընթացքում Արտյոմ Առաքելյանը դիմել է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանա, Հայաստանի Հանրապետությունը մերժել է՝ պատճառաբանելով, հիմքերից մեկը դա է եղել, որ ինքը Հայաստանի Հանրապետության համար վտանգ է ներկայացնում։ Այդ որոշման բողոքարկման շրջանակներում փորձել ենք ԱԱԾ-ից հասկանալ, թե ինչ տեղեկատվության հիման վրա է մարդը ՀՀ-ի համար վտանգ ներկայացնում։ ԱԱԾ-ն մերժել է տեղեկատվության տրամադրումը՝ պատճառաբանելով, որ դա պետական գաղտնիք պարունակող տեղեկություն է։ Մենք դիմել ենք վարչական դատարան, որպեսզի այդ տեղեկատվությունը վարչական դատարանի միջոցով ստանանք, որովհետեւ միգրացիոն ծառայությունն ապաստան հայցողին ապաստան տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը մերժել է, եւ պետք է հասկանանք՝ ինչ հիմքով են մերժել, որպեսզի կարողանանք անձի դատական պաշտպանությունն իրականացնել»,- ասաց փաստաբանը։
Առաքելյանի ներկայացուցչին հարցրինք՝ իսկ ո՞վ է Արտյոմ Առաքելյանը։ «Սովորական երիտասարդ է Արտյոմ Առաքելյանը, Ծաղկաձորում զբաղվում է դահուկասպորտով»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել