Պարզապես մտորումներ: Ի վերջո, ի՞նչն էր պատճառը: Մենք իրոք ընտրություն չունեի՞նք: Մեզ ճնշեցին, հարկադրեցին, որ ստորագրենք: Շատ նման է դրան: Բայց լավ, իսկ մենք ի՞նչ ենք իմացել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծման այն պայմանագրի մասին, որը կնքվելու էր հենց ՀՀ հետ: Ես այն չեմ կարդացել, իսկ դո՞ւք: Ոչ մեկ չի կարդացել: Իսկ ինչո՞ւ ոչ: Որովհետև այն հասանելի չէ մեզ: Այն ծածկված է ծխի ամպի տակ, իսկ կնքվելու է նոյեմբերին: Բայց Ուկրաինան էլ է այն կնքելու նոյեմբերին, այդ դեպքում ինչո՞ւ է, որ ուկրաինական տարբերակը կարելի է այնուամենայնիվ գտնել: Իսկ դուք ուկրաինական տարբերակը կարդացե՞լ եք: Ո՞չ: Բավական էր միայն կարդալ այդ պայմանագիրը նկարագրող փաստաթուղթը այսօր առավոտյան, միանգամից աչքի զարկեց հետևյալը: Նույնությամբ մեջբերում եմ բնագրից, այն ամբողջությամբ կգցեմ քոմենթսում: 
++++ Title I: General Principles
Title I defines the general principles which will form the basis for the domestic and external policies of the Association between the EU and Ukraine namely:
> The promotion of respect for the principles of sovereignty and territorial integrity, inviolability of borders and independence, as well as countering the proliferation of weapons of mass destruction are set out.
Հիմա մենք սա ստորագրում ենք, որ, կներեք արտահայտությանս համար, ի՞նչ անենք:

Չէ, իրոք, ասենք` կարելի է խնդրել, որ Եվրոպան, հաշվի առնելով մեր առանձնահատկությունները, ավելացնի նաև ժողովուրդների ինքնորոշման, ուժի ու դրա սպառնալիքի չկիրառման պայմանները, հավասարակշռի...
Դուք գիտե՞ք` Եվրոպայում քանի նման խնդիր կա: Հյս. Իռլանդիա, Ուելս, Շոտլանդիա, Կատալոնիա, Բասկեր, Սերբեր... Տենց թվով մեծ ու փոքր ավելի քան 20 կոնֆլիկտ: Հաստատ մենք կլինեինք բացառություն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել