Ակնհայտ ա, որ Ալեն Սիմոնյանը, ում մեկ այլ «ալեն սիմոնյան» անվանել էր քաղաքական տրյապկա, նորից զբաղված է ռուսների վրա ցեխ շպրտելու պրոցեսով: Ուրեմն սույն պերսոնաժն ասում է, որ ՀԱՊԿ-ը կամ պետք է քայլեր ձեռնարկի, կամ հայտարարի, որ գոյություն չունի:
ՀԱՊԿ-ը 2020թ. պատերազմից առաջ առաջարկել է Հայաստանում զորավարժություն անցկացնել ու մատնանշել է, որ Կովկասում հնարավոր պատերազմի դեպքում կարող է ներգրավվել նաև Թուրքիան: Ի՞նչ արեց հայկական կողմը: Բացի նրանից, որ մերժեց այդ առաջակը, դեռ մի բան էլ Լիլիթ Մակունց կոչվող թափթուկի շուրթերով ասեց, որ նույնիսկ եթե պատերազմ լինի, ապա Թուրքիան բացառվում է, որ մասնակցություն ունենա:
Հետո այդ նույն ՀԱՊԿ-ն առաջարկում է ռազմատեխնիկակական օժանդակություն տրամադրել Հայաստանին, իսկ դա իրենից ենթադրում էր Հայաստանին տալ զենք-զինամթերք` անվճար և ՌԴ գործարանային գներով: Ի՞նչ է անում հայկական կողմը: Ճի´շտ եք` մերժում է: Օրեր առաջ նորից առաջարկում են ՀԱՊԿ զորավարժություն անցկացնել, Հայաստանը կրկին մերժում է, քանի որ ըստ Նիկոլի թուրքադրբեջանական տանդեմին դա դուր չէր գա:
Հիմա էլ, էս քաղաքական տրյապկեն ՀԱՊԿ-ին անուն է կպցնում: Կամ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի ՀԱՊԿ-ը, երբ դուք Պրահայում զիջել եք Արցախը, իսկ Սոչիում դրա մասին ասել Պուտինին: Ի՞նչ ես բարբաջում, արա´:
Հ.Գ. Կարևոր դիտարկում` հերթական անգամ ուզում եմ փաստել, որ երբ ես ասում եմ ՀԱՊԿ, ապա նկատի ունեմ բացառապես ՌԴ-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել