Mediahub.am-ը գրում է.

ՌԴ Տուլայի շրջանում քրեական գործ է հարուցվել տեղի բնակչուհու մահից հետո, որին, ըստ քննիչների, սպանել է սեփական որդին։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մարզային ՍՈՒ մամուլի ծառայությունը, փոխանցում է Gazeta.ru-ն։

Ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 2-ին Դոնսկոյ քաղաքում։

Այսպիսով, իրավապահները պարզել են, որ կինը դիտողություն է արել որդուն՝ կասկածելով, որ նա ամբողջ ազատ ժամանակն անցկացնում է բջջային առցանց խաղերում։ Սա բարկացրել է կասկածյալին, որից հետո նա ծեծել է մորը՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան։

Հաջորդ առավոտ նա գտել է մորը մահացած վիճակում։ Տղամարդը բերման է ենթարկվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել