Ով ում որտեղ հասցնում քննադատում,մեղադրում ու պիտակավորում է։
Էմոցիոնալ գնահատականների պակաս չկա։
Աշխարհը վաղուց մտել է նոր աշխարհամարտի փուլ,իսկ մենք զբաղված ենք մանկամիտ հայհոյանքներով։
Լաչինի խնդիրը,Արցախի խնդիրը,Հայաստանի խնդիրը վաղուց արդեն ներքաղաքական խնդիրներ չեն։
Այլեւս անհնար ու անթույլատրելի է «խաղեր» տալ եւ՜ Արեւմուտքի,եւ՜ Թուրքիայի ,եւ՜ ՌԴ-ի հետ։
Նման խաղերը հանգեցնելու են Հայաստանի ու Արցախի կործանմանը։
Մեզ անհրաժեշտ է հստակ հաշվարկ եւ ռազմավարություն։
Կամ ՆԱՏՕ՞ ,կամ՝ Ռուսաստա՞ն։
Լավ օրից չէ այդ ընտրությունը,բայց սա է փաստը։
Հայ-ռուսական դաշնակցությունն այսօր առավել քան երբեւէ բխում է ՀՀ-ի ու Արցախի շահերից,բայց ոչ այս հակազգային ռեժիմի օրոք։
Այդ դաշինքը նորոգման,վստահության ,փոխադարձ պետական շահերի ու կարմիր գծերի հստակեցման կարիք ունի։
Մեր կարմիր գծերը պետք է լինեն՝ Հայաստանի անկախությունն ու Արցախի չլինելն Ադրբեջանի կազմում։
Երբ ասում եմ ՆԱՏՕ ,նկատի ունեմ նաեւ Թուրքիային։
Եվ վերջում.բոլոր նրանք ում կարծիքով ՌԴ-ն է ստիպում միջանցք տրամադրել Սյունիքով ,մի պարզ բան ասեմ. եթե միջանցքը ՌԴ-ին պետք լիներ,ապա 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ կետը կգրվեր։
Ո՞վ էր խանգարելու ՌԴ-ին դա գրել ։
Միայն չասեք Փաշինյանը։
Ու՞ր էր ու ի՞նչ վիճակում էր Փաշինյանն այդ ժամանակ։
Բունկերում…փրկության «սպասիբոներ» էր շռայլում հենց նույն ՌԴ-ին։
Հետեւաբար. միջանցքը չի բխում ՀՀ-ի,Արցախի,ՌԴ-ի ու Իրանի շահերից։
Այն անհրաժեշտ է Թուրքիային ու Ադրբեջանին։
Արեւմուտքին էլ անհրաժեշտ է ընդդեմ Իրանի ,ինչպես նաեւ ռուսական ռազմական ներկայության չեզոքացման համար։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել