Որքան հասկանում եմ, քաղաքակիրթ Արեւմուտքին պետք է, որ առանց արյան Արցախը հայերից մաքրել, ավելորդ անգամ իրենց "խղճին" բեռ չվերցնելու համար։ Լաչինի միջանցքի փակելն իրենց "քաղաքակիրթ" ծրագիրն է ու դրա համար է համատարած լռություն տիրում։
"Մարդու իրավունքները" պաշտպանելով են աշխարհաքաղաքական խնդիրներ ցանկանում լուծել ու Հայաստանում էլ բազմաթիվ գործիքներ ունեն, այդ թվում աշխուժակ-վերլուծաբանների տեսքով։
Ինչ վերաբերվում է Արցախին, այդ ծրագիրը պետք է տապալվի։ Որքան ժամանակ այնտեղ մնան մարդիկ, այդ ծրագիրը չի գործի։ Հոգեբանական ամրությունն է հիմա որոշիչը։
Հիմա մրցախաղը հոգեբանական դաշտում է, ով ոգով ավելի հզոր է, նա էլ կհաղթի, իսկ Ադրբեջանը Մեծ Մրցախաղում գործիք է, խաղացող չի, իսկ նման խաղերում գործիքն օգտագործում են ու զոհաբերում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել