Բերձորի կյանքի ճանապարհը բացվելու է պատերազմով։ Միակ իրատեսական տարբերակն է։ Ցավոք։
Միջազգային հանրության վրա ճնշումները չեն գործել/գործում, Արցախն ու Սյունիքը (բնակիչները) գրոշի արժեք չունեն ոչ մեկի համար, բացի հանքահումքային ու անգլոսաքսոնական հովանավորությամբ պանթյուրքական տարանցիկ ճանապարհի համարումից։
Անխուսափելի պատերազմում մեզ ձեռք մեկնողներ լինելու են։ Քաղաքականության օրինաչափություններից է։ Լինելու է նաև պայման՝ ձերբազատվել միջազգային ու տարածաշրջանային շահերն ու գործակցությունն անտեսող հայաստանյան իշխող խունտայից։
Եթե վերջին պայմանը չի դրվում իշխանազրկման գնացող ուժերի ներքին և արտաքին գործընկերների օրակարգում, ուրեմն հակաՀայաստանի թուրքական իշխանությունն ամբողջությամբ հանձնել է երկրի սուվերենությունը Ռուսաստանին՝ իշխանությունում որպես նահանգային կառավարչի կարգավիճակ ունենալու։
Մինչև Երևանը չազատագրվի ազգակործան այս համբակներից, հնարավոր չի լինելու անխուսափելի պատերազմից դուրս գալ հնարավորինս նվազ կորուստներով թե՛ ռազմական, թե՛ անվտանգային, թե՛ դիվանագիտական առումներով։
Իսկ Երևանն այս տարի պիտի ազատագրվի։
Պի՛նդ եղեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել