Ստրասբուրգի դատարանի կողմից կայացրած որոշումը Բերձորի միջանցքի վերաբերյալ ծաղր է և քամահրանք Արցախի հայության նկատմամբ:
Քննելով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու հարցը Դատարանը այդ որոշմամբ պարտավորեցրել է Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել ապահովելու Բերձորի միջանցքով բժշկօգնության կարիք ունեցող հիվանդների և ճանապարհին անապաստան մնացած անձանց տեղաշարժը:
Հիմա կլսվեն լալահառաչ խոսքերը, կհիշեն մեր բարոյական հաղթանակները, սա կհամարեն անվիճելի հաղթանակ: Հայցի ապահովման միջոցը կդարձնեն պատմական արդարության վերականգնման բացառիկ դեպք:
Մինչդեռ իրականում Ստրասբուրգի դատարանը սրանով ընդգծում է իր քաղաքական գործընթացներից կախյալ լինելը և քաղաքական նուրբ հարցերի արդարադատության իրականացման սահմանափակությունը: Դատարանը հավաստում է, որ իրավունքը այսօր բռնադատված է և կա միայն մեկ իրավունք՝ քաղաքական շահը և առևտրային հարաբերությունները:
Սա նման է նրան, երբ ձեզ տան մեջ արգելափակեն, դատարանը դուռը բացելու վերաբերյալ հայցի ապահովում կիրառելու փոխարեն թույլ տա միայն որ ժամանակ առ ժամանակ տանեք աղբը թափեք, և վերադառնաք նորից արգելափակվեք:
Սա ծաղր է միջազգային իրավունքի, հումանիտար նորմերի, առհասարակ արդարության նկատմամբ..
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել