68 ժամ է արդեն՝ մենք բլոկադայի մեջ ենք։ Կյանքը շարունակվում է, մենք գնում ենք առաջ, ոչ մի բան չի փոխվել մեր որոշման մեջ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Ինչպես նշել է ԱՀ պետնախարարը, նախորդ օրը եղել է Մարտունիում, մեկ օր առաջ՝ Մարտակերտում, իսկ այսօր լինելու է Ասկերանում։ Նա որոշ մանրամասներ ներկայացրեց Մարտունու հանդիպումից, ինչից հետո ուղիղ եթերն անսպասելի ընդհատվեց։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդհատման պատճառն ինտերնետային կապի անջատումն է եղել։

«Ուղիղ միացումը ընդհատվեց ինտերնետի անջատման պատճառով։  Կհանդիպենք վաղը»,- գրել է Վարդանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել