Մանկավարժներին «հորով-մորով անելուց» հետո իշխանությունները լծվել են բանակայիններից «արյուն վերցնելու» գործին՝ խոստանալով ատեստավորման միջոցով նոր որակ հաղորդել հայկական բանակին, դարձնել այն պրոֆեսիոնալ՝ վերածելով Իլհամի սարսափի:

Պարզվում է, սակայն, իշխանական նոու-հաուն արդեն իսկ հասցրել է արժանանալ զինվորականների բացասական արձագանքներին. կա վտանգ, որ մեկ-երկու, և բանակը կարող է մնալ առանց զինվորականների, քանի որ եթե չկարողանան հաղթահարել ատեստավորման առաջին փուլը, ևս երկու անգամ տապալվելուց հետո առհասարակ դուրս կմնան համակարգից:

Քարոզչական հարթությունում իշխանությունները իրենց պլանները ներկայացնում են բացառապես բանակի բարեփոխման լույսի ներքո՝ հավաստիացնելով, որ մտադիր են ոչ միայն պատշաճ կերպով հոգ տանել զինվորականության նյութական վիճակի ու բարեկեցության մասին, այլև բարձրացնել հայրենիքի պաշտպանների օգտակար գործողության գործակիցը: Այնինչ իրականում ատեստավորումը ոչ միայն կարող է չծառայել իր նպատակին, այլև հանգեցնել վտանգավոր հետևանքների. ոչ ոք չգիտի, թե ատեստավորումից հետո քանիսը կմնան բանակից դուրս, քանիսը կշարունակեն իրենց գործը, բացի դա՝ հարց է, թե ինչ չափորոշիչներով է անցկացվելու ատեստավորումը, ինչ սկզբունքներով են ընտրվելու այդ չափանիշները կամ կազմվելու հարցաշարերը և այլն:

Պապիկյան Սուրիկն ուզում է իրականացնել մի ծրագիր, որի հետևանքով պատերազմական վիճակում գտնվող երկիրը կարող է չունենալ բավարար թվով զինվորականություն՝ պատշաճորեն դիմակայելու թուրքերին, որոնց շահերի սպասարկուն են քաղաքական իշխանությունները: Ավելին՝ միանգամայն հնարավոր է, որ ատեստավորման վերաբերյալ գաղափարը մոգոնվել է՝ հենց թուրքերի գործը հեշտացնելու նպատակով՝ առերևույթ ստեղծելով հակառակ տպավորություն:

Միևնույն ժամանակ մեկ այլ հարց էլ է առաջ գալիս՝ իսկ ո՞վ է ատեստավորելու բանակն ատեստավորողներին, ասենք Սուրիկին, է՛լ չասած Նիկոլի կամ Անդոնի մասին: Թերևս հարկ է նախևառաջ ատեստավորել ատեստավորողներին ու հետո միայն շարքայիններին, սպաներին, հրամանատարներին:

Բայց Հայաստանի դժբախտությունն այն է, որ ոչ ոք չի պատրաստվում ատեստավորել ո՛չ Անդոնին, ո՛չ Սուրիկին ու ո՛չ էլ նրանց պարագլխին: Սրանց թուրքերն են ատեստավորել ու գցել ջաններիս՝ երկրի հերն անիծելու, հայերիս վերջը տալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել