ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների նախագահ Ռոբերտ Մենենդեսի հայտարարությանը, որ վերջին արցախյան պատերազմի ժամանակ Ուկրաինան Ադրբեջանին մատակարարել է սպիտակ ֆոսֆոր, որը Բաքուն օգտագործել հայերի դեմ արժանացել է Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան զավեշտալի և ծիծաղելի արձագանքին...
Ըստ դեսպանատան` «Ուկրաինան երբեք ոչ մի տեղ (նաև Ադրբեջանին) ֆոսֆորային ռումբեր չի մատակարարել։ Ռուսական հերթական կեղծարարությունը նպատակ ունի անվստահություն և կասկած սերմանել Ուկրաինայի և Հայաստանի միջև»։
Մի կողմ եմ թողնում, որ առաջին արցախյան պատերազմից հետո, որի ժամանակ Կիևը օգնում էր թուրքերին, մեր միջև վստահություն չի էլ եղել...Իսկ վերջին արցախյան պատերազմից հետո, երբ Կիևը շնորհավորեց Բաքվին հաղթանակի կապակցությամբ ուղղակի ցինիկություն է խոսել վստահությունից...
Բայց ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ նկատի ունեն ուկրաինացիները ասելով «ռուսական հերթական կեղծարարություն», երբ այդ հայտարարությունն արել է ամերիկացի պաշտոնյա օրենսդիր Ռոբերտ Մենենդեսը...
Ըստ Կիևի` Մենենդեսը ռուս է կամ էլ ռուսական պրոպագանդիստ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել