Պեմզաշենի դեպքի համար մարդիկ չուզենալով հավատալ, որ հայեր են այդ ոճրագործության հեղինակները, ասում են՝ «հայը տենց բան չէր անի, էրեխա չէր սպանի»: Չեն ուզում հավատալ այսօրվա իրականությանը:
Իսկ իրականում կաներ, հատկապես այսօրվա հայը կաներ, որովհետև հայն էլ, ինչպես մնացած մարդ արարածները, գազան է: Ու այդ գազանական բնազդները դարեր ի վեր փորձել են ճշնվել բարոյական ու իրավական նորմերով: Պետությունն ասում էր՝ գազանություն անես՝ կկախեմ, եկեղեցին ասում էր՝ գազանություն անես՝ դժոխք կընկնես:
Այսօրվա իրականության մեջ մենք ունենք մի պետությունը, որը զբաղված է ոչ թե իր ժողովրդի միջի գազանին ճնշելով, այլ սեփական աթոռը պահելով, ու վերջինի պարագայում պատրաստ են ամենավերջին ձևով այլասերել հասարակությանը, ժողովրդին, անարխիա տարածել, միայն, թե մնան իշխանության ու ունենան համակիրներ:
Դե, իսկ եկեղեցուց մենք վաղուց ենք հեռացել ու հիմա դժոխք ընկնելը դադարել է սպառնալիք լինելուց:
Հավատացեք, մի հասարակություն, որի բարոյական նկարագիրը իջել է այն մակարդակի, որ վերջին հայհոյանքներն են գրում հայրենիքի համար զոհված տղերքի ծնողների հասցեին, այդ նույն հասարակության անդամը պատրաստ է երեխա էլ սպանել, մի բան էլ ավել:
հ.գ. ի դեպ, ասում են, որ մարդասպանների քաղաքական էտալոնը նիկոլն ա եղել, ու, որ փաստորեն 2-3 «տղամարդկանցով» հարձակվել ու սպանել են կնոջ ու 2 երեխայի: Լրիվ նորմալ ա ու տեղավորվում ա նիկոլականի՝ շակալին հատուկ հոգեբանության մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել