Կրկին անգամ պետք է խոսեմ, թե ովքեր են սրանք և ինչ նոր աղետների է բախվելու մեր ժողովուրդը, եթե չհեռացվեն իշխանությունից։
թուրք-ադրբեջանական պանթյուրքիզմի ծրագրի շրջանակում, այս ծախու արարածը 2018-ին զավթեց ՀՀ իշխանությունը։
Սկսվեց «փրկիչ» օպերացիան, ժողովրդին խաբելով վստահության դաշտ ստեղծեցին սրա անձի շուրջ, այսպիսով ի սկզբանե փակելով հնարավոր մեծածավալ ընդվզմամ ալիքը։ Եվ սկիզբ դրեցին այն ծրագրի, որի համար էլ սրանց իշխանության բերեցին։ Այն է հազարավոր հայորդիներ զոհելու միջոցով սարքեցին պատերազմով «պարտություն» օպերացիան և Արցախի հարցը հանեցին միջազգային օրակարգից։
Հետո անցան Հայաստանի Հանրապետության պետականության փլուզման ակտիվ փուլին։ Այս փուլում, Բրյուսելում, այնուհետ Պրահայում ամրագրվեց «խաղաղության» արևմտյան օրակարգը, որով ոչ միայն չկանխվեց ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացիան, այլ ընդհակառակը, այդ փաստաթուղթ-պայմանավորվածության հիմքի վրա, հապճեպ կերպով, սահմանին տեղակայվեց Եվրամիության դիտորդական առաքելությունը, սահմանային բախումները կանխելու պատրվակով։ Այսպիսով թուրք-ադրբեջանական և արևմտյան փոխլրացնող շահերին հարթակ տրվեց հենց մեր հողում։ Այն դեպքում երբ հարևան Իրանը բազմիցս հայտարարեց, որ չի ընդունելու սահմանների փոփոխություն։ Իսկ ՌԴ փոխվարչապետը խոսեց հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք ճանապարհների և դրանց տնտեսական նշանակության մասին։
Փաստացի այս իրավիճակում այս հայրենադավը, իր իշխանությունը երկարաձգելու նպատակով, Հայաստանը վերածեց աշխարհաքաղաքական բևեռների շահերի բախման կիզակետի։ Թե երբ կպայթի այդ վառոդի տակառը, արդեն օրերի հարց է։ Նոր, էլ ավելի մասշտաբային պատերազմ, սա է այն ապագան, որը լինելու է, եթե սրանք չհեռացվեցին։ Կրկին անգամ վերահաստատում եմ դիրքորոշումս. միակ ելքը ազգային, պետականակենտրոն իշխանության ձևավորումն է ու գլխավոր բանակցողի փոփոխությունը։
Մենք երկիրը փրկելու, սպասվող պատերազմը կանխելու մի ճանապարհ ունենք` ձևավորել Ազգային իշխանություն։ Մնացածը ժամանակի կորուստ է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել