Ադրբեջանցի գնդապետի ձայնագրության մեջ ոչ մի նոր չէր ասվում։ նիկոլի ագիտացիայից դուրս մարդը շատ լավ գիտի, որ հայ զինվորը կռվել ա անմնացորդ, ու նենց ա կռվել, որ թշնամում համար անգամ անսապսելի ա եղել. իրանց քարոզած աղքատ երկրի զինվորին որտեղի՞ց էսքան քաջություն։
Այդ ձայնագրության թերևս միայն Դ-20 ու Դ-30 թնդանոթների հետ կապված մանրամասներն էին հետաքրքիր, ու էն փաստը, որ հեռահար Դ-20-նները ՀՀ-ն գնել էր Բելառուսից (վստահաբար Սերժ Սարգսյանի օրոք)։
Բայց ամեն դեպքում այդ ձայնագրության թարգմանությունը ձեր ծանոթ նիկոլականներին ուղարկեք, թող լսեն ու հասկանան, թե ով իրականում պարտության տարավ հայկական բանակին ու ով ա մինչ օրս քարոզում, որ մենք թույլ ենք, մենք թալանված ենք ու բարոյալքված։
Ասել եմ ու փաստով ներկայացրել, որ նիկոլը կապիտուլյացիան ստորագրեց էն պարագայում, երբ 44 օրում թուրքերին (բոլոր հնարավոր միջոցները կենտրոնացնելով), հաջողվել էր օկուպացնել Արցախի ընդամենը 25%-ը։ Մնացած հետությունները թողնում եմ ձեզ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid09bgw7rawnhX6gwuW9igpMs7sGhHm58BRfiANwnYhPgqeGENhx9terj1C8DtQnd7gl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել