Վրաստանի օրինակը ոչ մեկին ոչինչ չի՞ հուշում

Հիմնավորելու համար բուհերի խոշորացման պրոցեսը, որը մեծ բունտ է առաջացրել ուսանողության մոտ՝ ԵՊՀ-ի սորոսական ռեկտոր (ըստ օդում կախված լուրերի՝ համասեռամոլ) Հովհնաննես Հովհաննսիյանը հայտարարել է. «Ես ընդհանուր այս հարցի վերաբերյալ մտածում եմ, որ Եվրոպայում խոշորացման են անցել շատ երկրներ, մասնավորապես՝ Ֆինլանդիան, Էստոնիան եւ խոշորացման գործընթացն իր դրական արդյունքը տվեց: Իհրակե, ես մանրամասներին չեմ տիրապետում, բայց կարծում եմ, որ համալսարանների խոշորացումն անխուսափելի է»:

Տարօրինակ կլիներ, եթե նիկոլական «ԵՊՀ-ականը» վատ արտահայտվեր բուհերի խոշորացման խայտառակ ծրագրի դեմ՝ հաշվի առնելով նրա ով լինելը, բայց ամենից ուշագրավն այստեղ թերևս նրա հիմնավորումն է. եվրոպական որոշ երկրների օրինակը բերելուց առաջ ավելի լավ ու օբյեկտիվ կլիներ, եթե սորոսական Հովոն նախ վկայակոչեր մեր հարևան Վրաստանի տխուր փորձը: Բանն այն է, որ բուհերի խոշորացման ուղիով Վրաստանը Հայաստանից շատ ավելի շուտ է գնացել՝ ստիպված լինելով քաղել դրա դառը պտուղներն ու հասկանալ, որ ոչ միայն գործնականում այդ խոշորացումը ոչինչ չի տալիս, ոչ մի օգուտ չի բերում, այլև ոչնչացնում է գիտությունն ու բուհական համակարգը: Հասկանալով այս պարզ ճշմարտությունը՝ Վրաստանում հետո հետդարձ կատարեցին նախկին սիստեմին, բայց արդեն ուշ էր, քանի որ հիմա էլ ստիպված եղան բախվել մասնագետների սուր պակասի լրջագույն խնդրի հետ, որը դեռևս չի հաջողվում հաղթահարել:

Ակնհայտ է, որ Հայաստանին տանում են Վրաստանի ուղղությամբ, ու եթե սրանց հաջողվի «հորով-մորով անել» սորոսածին այս պրոյեկտը, Հայաստանում կարճ ժամանակ անց բուհական համակարգն ուղղակի կվերանա, իսկ տեխնոլոգիական առաջընթաց ունենալու մասին բոլոր ամպագոռգոռ խոսակցությունները հնարավոր կլինի, ինչպես ճապոնացիներն են ասում, գրել ջրի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել