Ախր ինչո՞ւ չեք ուզում հասկանալ, որ Բրյուսովի թեման ընդամենը փուչիկ է, որով հանրության ուշադրությունը շեղում են ժամանակի գլխավոր խնդրից։ Բրյուսովի թեմայով մարդկանց չեն թողնում կենտրոնանալ կապիտուլյացիիոն պայմանագրի ու Արցախի ամբողջական հանձնման ծրագրի վրա։
Չեք ուզում հարց տալ, թե ինչու հանկարծ ԿԳՄՍ փոխնախարարը հենց հիմա որոշեց բուհի աշխատակազմին ասել, թե պիտի փակեն այն կամ ինչու նախարարը այդքան ուղիղ ու կոշտ ասաց այն, ինչը պիտի մեծ աղմուկ առաջացներ։
Ախր հասկացեք, որ այս մարդիկ հիմա փորձում են ամեն ինչից աղմուկ ստեղծել, որ խլացնեն Արցախի անկման ճիչը։
Հարգելի քաղաքական գործիչներ ու սիրելի հայրենակիցներ, հերթական անգամ մի կերեք իշխանության կորեկը։ Մի շեղվեք ազգային օրակարգից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել