Ես սովորաբար հեռուստացույց չեմ նայում, բայց էն օրն մի ռեպորտաժից հատված էի լսում, որտեղ բնակիչներն ասում էին, որ շատ են սիրում իրենց քաղաքը, ու վերադարձել են, որ հրետակոծությունից հետո կառուցեն, շենացնեն ու շարունակեն ապրել։ Անկեղծ ասած, ինձ թվաց Արցախից ա ռեպորտաժը։ Հեռուստացույցին մոտ գնացի, տեսնեմ Ջերմուկից ա...
Սա անհավատալի ու անիրական մի բան ա, որն անգամ ամենավատ երազում չէինք կարա պատկերացնել։ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՋԵՐՄՈՒԿՑԻՆ, ՀՀ ՍՈՒՎԵՐԵՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆ ՀԵՏեվԱՆՔՆԵՐՆ Ա ՎԵՐԱՑՆՈՒՄ, ՈՐ ՆՈՐԻՑ ԱՊՐԻ ԻՐ ՏԱՆ ՄԵՋ։
Այ թե ուր հասցրեց մեր ազգին իր լոպազությունը, երբ մարդիկ կարծեցին, թե իրենք ավելի լավ են հասկանում պետական կառավարումից ու քաղաքականությունից, երբ իրենք իրենց իրավունք վերապահեցին դեմոքրսի խաղալ նման երկրի կայունության ու անվտանգության հետ ու այդ երկրի կառավարումը խեղկատակների մի ոհմակի վստահել։
Ճիշտ են ասում, որ Արցախը մեծ ու ծանր վահան էր։ Անգյալ մարդիկ մի օր ելան ու որոշեցին, որ էդ վահանը բեռ ա, մեզ պետք չի, դնենք մի կողմ։ Ու հաջորդ պահին Սմերչն ընկավ ոչ թե Ստեփանակերտի, այլ Ջերմուկի վրա։ Ու հիմա ջերմուկցին ա հերոսաբար պայքարում՝ իր քաղաքում ապրելու իրավունքի համար...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել