Հադրութի շրջանի Առաքել գյուղը մեկ հերոս տվեց այս պատերազմում՝ Սարոն էր, ավագ լեյտենանտ Սարո Գրիգորյանը։ Հադրութի Բանաձոր գյուղում էր ծնվել, հետո տեղափոխվել Առաքել։ Այնտեղ ամուսանցել էր, 2 երեխա ուներ։
Պատերազմի առաջին իսկ օրերից Սարոն առաջնագծում էր, Ջրականի դիրքերն էր պաշտպանում։ Մի քանի անգամ կարողանում է այդ հատվածներում շրջափակման մեջ գտնվող զինվորներին դուրս բերել շրջափակումից։
Հոկտեմբերի 10-ին ոտքի զարկերակի շրջանում բեկորային վիրավորում ստանալուց հետո, Սարոն արնաքամ է լինում ու միանում անմահների բանակին...
Հիմա ոչ Սարոն կա, ոչ էլ Սարոյի Բանաձոր ու Առաքել գյուղերը։ 44-օրյա պատերազմից հետո դրանք անցան թշնամու վերահսկողության տակ։
Այսօր Սարոյի ծննդյան օրն է։ Նա կդառնար 34 տարեկան, բայց կյանքը զոհեց հանուն հայրենի Արցախի։ Երկնային ծնունդդ շնորհավոր, Սարո ջան։ Խունկ ու խոնարհում հիշատակիդ։
Սարոյի պստոներին ամանորին նվերներ էինք տարել 
Возможно, это изображение 3 человека, ребенок, люди стоят и на открытом воздухе
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել