Տոնոյան Դավիթն է գրավոր պատասխանել իրեն ուղղված հարցերին՝ լույս սփռելով նաև այս խնդրի վրա: Ըստ նրա՝ թեզը, թե Արևմուտքից զենք գնելու հարցում Հայաստանին կաշկանդում է ՀԱՊԿ-ը, մտացածին է: «…ՀԱՊԿ-ին մեր անդամակցությունը երբեք իրական խոչընդոտ չի եղել՝ Արևմուտքից ռազմական գնումներ կատարելու համար: Դա արհեստածին միֆ է. գործել են զուտ վերոհիշյալ սահմանափակումները»,-ասել է Տոնոյան Դավիթը՝ նկատի ունենալով արևմտյան երկրների կողմից 2020 թվականի նոյեմբերից հետո սահմանված քաղաքական սահմանափակումները:
Իր հերթին՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսում հայտարարել է, որ երբեք ՀԱՊԿ անդամ լինելը չի խոչընդոտել Հայաստային՝ զինվելու նաև արևմտյան զենքով: «Մենք ՀԱՊԿ-ի անդամ էինք, բայց Եվրոպայից բավական մեծ խմբաքանակ զենք էինք գնում»,-մասնավորապես՝ հայտարարել էր երկրորդ նախագահը:
Հարց՝ ինչպե՞ս պատահեց, որ ՀԱՊԿ անդամակցությունը միայն Նիկոլին խանգարեց՝ արևմտյան երկրներից զենք գնելու հարցում: Իրականում իշխանությունները ոչ թե չեն կարողանում, այլ չեն ցանկանում զինել սեփական բանակը. ժամանակակից աշխարհում հազար ու մի ճանապարհ կա՝ զենք ձեռք բերելու, եթե կա քեշ փող, ուղղակի հարցն այն է, որ նորմալ մարդ է պետք, իսկական բանակցող: Այդպիսի մարդիկ, անշուշտ, կլինեն Հայաստանում, ուղղակի խնդիրը քաղաքական կամքի բացակայությունն է, ինչպես նաև այստեղ կարող է լինել հստակ քաղաքական բաղարդիչ. ուզում են անվանարկել ՀԱՊԿ-ը, այն հռչակել որպես փաստացի թշնամական կառույց, որպեսզի Հայաստանը դուրս բերեն դրա կազմից: Մինչդեռ եթե նույն ԱՄՆ-ն ունի իրական ցանկություն՝ զենք տրամադրելու Հայաստանին, կարող է լենդլիզի պայմանագիր կնքել մեր երկրի հետ. Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամ լինելը չի կարող խոչընդոտ լինել այդ դեպքում:
Այնպես որ՝ քաղաքական կամքի առկայության դեպքում ամեն ինչ էլ հնարավոր է, ուղղակի ցավն այն է, որ Պապիկյան Սուրիկի բանուգործի անունը ոչ թե հայոց բանակը վերազնինելն է, այլ այն սուս-փուս քանդելը: Ա՛յ այստեղ է «թաղված շան գլուխը»:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/790
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել