Հիմնադիր նախագահը խոսեց մի երևույթի մասին, որը գրեթե ուշադրության չարժանացավ որևէ մեկի կողմից․ Խոսքը խորհրդային միության 70 տարիներին ազգ դառնալու իրողությունն էր, կարծես մինչ այդ մենք ազգ չէինք այլ էթնիկ վայրենիներ։
Միտքը՝ Սովետի գովերգումն էր մի մարդու կողմից, որը իրավամբ հանդիսացել է նույն Սովետի փլուզման լոկալ պտուտկաներից մեկը։ Ահա 1988 թ․ հուլիսի 25-ի ելույթից մի հատված․
"․․․Հայ ժողովուրդը վերջապես հնարավորություն էր ստացել թոթափելու տասնամյակներ շարունակ իր ազգային արժանապատվությունը վիրավորող ստրկական հոգեբանությունը և բացեիբաց արտահայտվելու իր ճակատագրի հետ կապված բոլոր էական խնդիրների վերաբերյալ"։
1990 թ մայիսի 30-ից մի հատված. «․․․մեր ժողովրդի առջև բացվում է յոթանասունամյա գաղութային լծի թոթափման և անկախ զարգացման շոշափելի ուղին․․․»։
Ինչպե՞ս ստացվեց, որ Սովետը նպաստեց մեր ազգ դառնալու գործընթացին, երբ մենք իբրև թե ապրում էինք ստրկական հոգեբանությամբ։
Ազնիվ չեք պարոն Նախագահ․․․ Դուք եկաք Սովետի քայքայման կարգախոսներով, ոչնչացրիք Հայաստանի սոցիալ-տնտեսական, գիտակրթական ողջ ներուժը, ազգային գաղափարախոսությունը հռչակեցիք կեղծ կատեգորիա, հայությանը տվեցքի հույս և բնում խեղդեցիք այն։
Դուք հրաժարվեցիք Արցախից, որը ձեր իշխանության պատրվակն ու աղբյուրն էր հանդիսացել, հրաժարվեցիք, քանի որ ի բնե այդպես էր կանխորոշված։ "Արցախյան ապուրը" եփելուց հետո պետք էր նույնքան արագ այն չեզոքացնել։ Արցախը պիտի դառնար քաոսի հրահրման պատճառ, որը սակայն հայ ազգայնականների նվիրումով այլ ընթացք ստացավ․․․
Եվ վերջում 1990 թվականի սեպտեմբերի 3֊ի ելույթից մի հատված, որտեղ ի դեպ առաջին անգամ խոսվում է փոխզիջումների ստրատեգիայի մասին․․․
«Պետք է գտնել մի ճանապարհ, դիվանագիտական ճանապարհ՝ հարգելով թե՛ արցախցիների թե՛ Հայաստանի բնակչության և թե՛ ադրբեջանցիների զգացմունքները․․․Պետք է ընդունել մի ընդունելի ճանապարհ բոլոր երեք կողմերի համար»․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել