Երեկ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ֆրանսիանի դեսպանատների և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի արդեն որերրորդ հաղորդագրություններն ուղղված Հայաստանում գտնվող իրենց երկրների քաղաքացիներին չայցելել Հայսատանի այս կամ այն շրջանները հերթական խայտառակություններ էր Հայաստանի համար, որն այս բարդ տարածարջանում միշտ աչքի է ընկել իր անվտագությամբ և բավական հաջող փորձում էր զարգացնել զբոսաշրջությունը...
Օրինակ՝ դեռ 2015 թ-ին Gallup-ը Հայաստանը տեղակայել էր աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկի 9-րդ հորիզոնականում, իսկ 2016 թ-ին Numbeo-ի պատվերով հրապարակվել էր աշխարհում առավել անվտանգ և վտանգավոր երկրների ցանկը. 117 երկրների ցանկում Հայաստանը 25-րդն էր...
Մինչև կապիտուլյանտ Նիկոլի իշխանության գալը Հայաստանն այնքան անվտանգ է եղել, որ 2018 թ-ի հունվարին ԱՄՆ պետքարտուղարությունը ճանապարհորդությունների անվտանգության մասին հաղորդագրության մեջ Հայաստանը ներառվել է ամերիկացիների ճանապարհորդությունների համար ամենաանվտանգ երկրների ցանկում...
Սակայն իրավիճակը կտրուկ փոխվում է, երբ իշխանության է գալիս "փողոցային" քայլիստները Նիկոլ Անհողի գլխավորությամբ...2019 թ-ի հունվարին Ամերիկյան Global Finance ամսագրի հրապարակած ամենաանվտանգ երկրների վարկանիշային աղյուսակում Հայաստանն արդեն զբաղեցնում էր 62-րդ հորիզոնականը...
Իսկ հիմա, երբ 2020 թ-ին կապիտուլյանտ Նիկոլը մեզ տարավ խայտառակ պարտության, իսկ հիմա էլ ԱԺ նախագահը Հ1-ով հայտարարում է, որ Հյաստանում կան ազերի ահաբեկիչներ, թուրքը ռմբակոծում է Ջերմուկը, Գորիսը, Կապանը, Սևանի արևելյան ափամերձ մասն ի՞նչ զբոսաշրջության զարգացման և առավել ևս անվտանգության մասին կարող է բարձրաձայնել ինչ-որ մեկը...
Նիկոլ Անհողի թևթև ձեռամբ աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկը համարվող Հայաստանը դարձել է Սոմալիի, չկայացած Պաղեստին պետության մակարդակի ինչ-որ երկրի, որտեղ հարևանները ի՛նչ ցանկանում անում են, ե՛րբ ցանկանում մտնում են, որքան ցանկանում օկուպացնում են տարածքները...
Նիկոլ Անհողի երկրպագուները, ժեխը և փթիրը դեռ չեն պատկերացնում, թե օր-օրի իրենց կուռքը ինչի՛ է վերածում Հայաստանը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել