Իշխանություն կոչվող աղետաբեր խմբավորումը կրկին չի խրատվել ու շարունակում է արտաքին և ներքին քաղաքականության կոպիտ սխալները: Սխալներ, որոնք նոր պատերազմի դուռ են բացելու:
Այսպես շարունակելու դեպքում Հայաստանը մնալու է պատերազմի բաց դաշտում՝ առանց քաղաքական ու դիվանագիտական որևէ աջակցության: Եթե մինչև հիմա արտաքին գործընկերները խառնվել ու միջամտել են ռազմական էսկալացիայի կանխման նպատակով, ապա շարունակվող անհավասարակշիռ ու անհեռատես քաղաքականության արդյունքում ամբողջ Հարավային Կովկասն են վերածելու ռազմական բախումների մեծ թատերաբեմի: Սրանցից ազատվելն ազգային անվտանգության օրախնդիր է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել