նիկոլի կառավարման ընթացքն իրոք աննախադեպ ա բոլոր առումներով։ Իրանք դա հիմնավորում են տնտեսական աճի թվերով ու ժողովրդավարության բաստիոնով, բայց ես ուրիշ «արժանիքներ» կթվարկեմ։
Միայն նիկոլի կառավարման կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ այսքան հող կորցնել, տալ այնքան զոհեր, որոնք սովորաբար 4-5 տարում են տալիս։
նիկոլի կառավարության ձեռքբերումն էր, որ զոհվածի 70-ամյա մայրը սեփական ուժերով, մեն-մենակ էր Արցախում փնտրում իր զոհված մինուճար որդուն... ու գտնում։
նիկոլի կառավարության ձեռքբերումն էր, որ մայրերը սեփական ձեռքերով իրենց զավակների ոսկերները փորում, հանում, լվանում ու տանում էին ԴՆԹ փորձաքննության։ Որովհետև պետութունը դրա ժամանակը չուներ։ Անգամ մասունքները պահելու հավես չուներ, պադվալն էին լցրել։ Պատմության մեջ նման նախադեպ չկա...
նիկոլի կառավարության ձեռքբերումն էր, որ հազար տարի այդ հողում ապրած մարդիկ իրենց տարիների քրտինքով կառուցածը մեկ ստորագրությամբ թողեցին ու դուրս եկան՝ հետները քանդել-տանելով իրենց առավել թարմ շիրիմները։ Հների համար այդքան ժամանակ չէին տվել...
նիկոլի կառավարության ձեռքբերումն է, որ պետության սահմանները օր-օրի կրճատվում են, իսկ Եռաբլուրի ու զինվորական պանթեոնների սահմաններն՝ ընդարձակվում։
նիկոլի կառավարության ձեռքբերումն էր, որ վայրենի թշնամին մեկ օրում իրենց համար դարձավ խաղաղասեր ժողովուրդ, իսկ նիկոլահպատակ ՄԻՊ-ի քեռակնոջ թեթև ձեռքով էլ այդ «խաղաղասեր ժողովրդին» պատմություն ու մշակույթ վերագրվեց հայկական դպրոցում։ Աննախադեպ էր։
Աննախադեպ է նիկոլն ինքնին, նրա անհայրենիք ու աներես թիմը, դրանց ընտրողներն ու սատարողները։ Ակնհայտ հոգեկան խանգարումներով ու ճչացող անբարոյականությամբ աչքի ընկնող զանգված,որոնք, փոխանակ հոգեբուժարաններում գրանցված լինեն, երկրի կառավարմանն են մասնակցում։ Դրանց տեսակի երկրորդը չկա, չի եղել ու չի լինի համաշխարհային պատմության էջերում։ Էս առումով էլ մեր երկիրը դարձավ միակը. քրիստոներությունն էլ առաջինը մենք ընդունեցինք, սատանային էլ առաջինը մենք մեր գլխին ղեկավար կարգեցինք։
«նիկոլ փաշինյան» անունը վաղուց արդեն դարձել է մահվան, գերեզմանի, դիակի, ոսկորների, գերիների, տարածքային կորուստի, գաղթի ու հալածանքի, հայրենազրկման ու անտերության խորհրդանիշ։ Ու նրան սատարողները ևս հավասարապես կիսում են էս խորհրդանշանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել