Դեսանտագրոհային դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Արման Զաքարյանը Ռյազանի օդադեսանտային բարձրագույն հրամանատարական ուսումնարանի շրջանավարտ էր: 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում, որպես դասակի հրամանատար, հերոսաբար կռիվ էր մղել Մռավից մինչև Շուշի: Իր դասակով վերջինն էր դուրս եկել Շուշիից:
Պատերազմից հետո տված հարցազրույցներից մեկում, երբ հարց էին տվել մահվան մասին, Արմանը պատասխանել էր. «Մարտի դաշտում հրամանատարը մահվան մասին մտածելու շատ ժամանակ չի ունենում, երբ նկատում է իրեն նայող տասնութամյա զինվորների՝ փրկության հույսով լի հայացքները։ Բայց ես Շուշիից զանգահարեցի Մարտակերտի դիրքերում գտնվող հորս և ասացի.«Հաջող պապ, իմացիր, որ ես չեմ փախել, իմ դասակը մինչև վերջին օրը կանգնած է ամենաթեժ կետերից մեկում»։ Մարտերն այնքան թեժ էին ընթանում, այդ պահին մտածում էի, որ զոհվելու եմ... Ուզում էի՝ հայրս վերջին անգամ ձայնս լսի»:
2 օր առաջ, Ջերմուկի դիրքերում զոհվեց Արմանը: Էլի չփախավ իրեն վստահված դիրքից: Պաշտպանեց իր բաժին հողն Արցախում, ու չնայած գնահատված չլինելուն, իրական մարտիկի պես շարունակեց պաշտպանել հայրենի հողը նաև այս դժվար օրերին:
Ափսոս, որ էս տղերքի մասին մենք իմանում ենք իրենց զոհվելուց հետո միայն: Հանգչիր խաղաղությամբ, եղբայր:
Արմանի մարմին դեռ թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքում է...
2021 թվականի նրա հարցազրույցը կարդացեք այստեղ՝ Շուշիում զոհված «հայի» համազգեստի տակ ադրբեջանականն էր. մղձավանջն այնպես, ինչպես եղել է
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել