Գրիգորյան Քրիստիննեի սիմուլյացիան

Արցախի համայնքների ուղղությամբ Ադրբեջանի կրակոցների վերաբերյալ իր անհանգստությունն է արտահայտել Ադրբեջանի հանդեպ հատուկ զգացմունքներ տածող ՀՀ ՄԻՊ Գրիգորյան Քրիստիննեն՝ մասնավորապաբար՝ ընդգծելով. «Այդ երկրում համակարգային հայատյացության վտանգավոր չափերի մասին վերջերս բարձրաձայնել էր ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն, և այս դեպքերը ցավալիորեն գալիս են ապացուցելու թե կոմիտեի արձանագրումները, և թե Արցախի հայաթափման վերաբերյալ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից արվող անթաքույց հրապարակային հայտարարությունները»։

Ո՞վ է ՄԻՊ-ի խոսքերի հասցեատերը, ՀՀ քաղաքացի՞ն, թե՞ ասենք միջազգային հանրությունը: Ըստ տրամաբանության՝ նախևառաջ միջազգային հանրությունը. «դեմոկրատիայի բաստիոնի» դեմ բռնապետական Ադրբեջանը դավեր է նյութում՝ այս անգամ արդեն նպատակ ունենալով պոկել-տանել ՀՀ սուվերեն տարածքները, և շատ հետաքրիր կլինի տեսնել, թե ինչ են այդ կառույցները կարողանալու անել, երբ պատերազմ սկսվի, երբ Հայաստանն ասենք կորցնի Սյունիքը կամ դրա մի հատվածը:

Բանն այն է, որ Քրիստիննեի աշխատանքի արդյունքը թե՛ շարքային քաղաքացու, թե՛ պետության համար այդպես էլ անշոշափելի է մնում. անհասկանալի է՝ ինչ է այս արևելագետն անում ՄԻՊ գրասենյակում:

Ենթադրենք Քրիստիննեն արձանագրեց, ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն էլ զեկուցեց՝ ինչ է կատարվոմ սահմանին կամ Արցախում, դրանից հայկական կողմին գետնի վրա ի՞նչ: Եթե ՔՊ-ն ու դրա ծառա Քրիստիննեն զրոյացրել են Հայաստանի սուվերենիտետը, երկիրը քանդել են, այն դարձրել բոքսի տանձիկ, ինչպե՞ս կարելի է հուսալ, թե նույն միջազգային կազմակերպությունները կամ հանրությունը բավարար չափով կներազդեն Ադրբեջանի վրա՝ սանձելու ու թույլ չտալու նոր պատերազմի բռնկումը: Ակնհայտ է, որ այս իշխանությունները չեն կարող ունենալ բավարար չափով լսելի ձայն, եթե դե ֆակտո սպասարկում են թշնամու շահը, իսկ նրանցից ոմանք էլ փաստաթղթավորված ու «վառված» գործակալներ են: Քրիստիննե Գրիգորյանի Հայաստանին այսօր ո՞վ է բանի տեղ դնում, որ ինչ անի. ՔՊ-ի ու Նիկոլի զրոյական վարկանիշը միջազգային ասպարեզում տրանսֆորմացվել է Հայաստանի խարխլված հեղինակության՝ դրանից մեզ համար բխող առաջին հերթին անվտանգային խնդիրներով, ու բնավ էական չէ՝ ինչ է ասում հայոց ՄԻՊ-ը:

Իսկ Նիկոլը հեղինակազրկվել է աշխարհի բոլոր ծայրերում ու ուժային բևեռներում, քանզի զբաղվում է ոչ հմուտ լարախաղացի փեշակով՝ չունենալով վստահություն ո՛չ Արևմուքտում, ո՛չ էլ դրա հակառակ բևեռներում: Ցավոք, օտարները սովոր են նույնացնել պետությունները դրանց ղեկավարների հետ՝ ամեն մեկին արժանին մատուցելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել