Մոտս արդեն տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլի գովազդած արբանյակն այնուամենայնիվ խնդիր ունի լուսանկարման հետ, հակառակ դեպքում գլուխներս տարել էին լուսանկարներով...
Կա՛մ ահավոր ցածրորակ են, որ ցույց չեն տալիս, որ խայտառակ չլինեն կամ էլ ուղեծրի խնդիր կա (այսինքն դուրս չի եկել ճշգրիտ ուղեծիր ու, ասենք՝ Պակիստան ու Աֆղանստան է նկարում, այլ ոչ թե մեզ հետաքրքրող հատվածները)։ Առանց այն էլ նույնիսկ հայտարարած պարամետրերով մի երևելի որակ չէր սպասվում (օրինակ՝ ռազմական հետախուզության համար գրեթե կիրառելի չէ այդ որակը)։
Գուցե այլ պատճառներ էլ կան, չգիտեմ...
Խոստանում էին, թե հուլիսի վերջ, մինչ այդ էլ հայտարարել էին, որ «Սթարմուս» փառատոնի ժամանակ ցույց կտան։ Բայց ո՛չ հուլիսի վերջ, ո՛չ փառատոնին ցույց չտվեցին։
Ընդ որում փառատոնին արբանյակը սարքած ընկերության տնօրենն էլ ելույթ ունեցավ, մեջքի հետևում ցույց էին տալիս համակարգչով ստեղծած ինչ-որ տեսահոլովակ ու ոչ մի լուսանկար։ Այդպիսի տեսահոլովակներ համակարգչով կարելի է օրական 5 հատ պատրաստել։
Խոսքը տամ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանին.
«Արբանյակն աշխատում է, լուսանկարները կան, բայց չենք կարծում, որ ներկայումս կարիք կա այդ մասին բարձրաձայնելու։ Կան պատճառներ։ Գիտենք, որ արբանյակը կա, գիտենք, որ աշխատում է, գիտենք, որ գործողություններ կատարում է։ Ովքեր կաշխատեն նախագծի հետ, նրանք կիմանան»։
Ուշադրություն դարձրե՛ք ապառնիով կազմած նախադասությանը. «... [Կ]աշխատեն ... [Կ]իմանան ...», այսինքն արբանյակն արդեն 3+ ամիս է տիեզերքում է, բայց հետն աշխատող չկա՞։
— Видишь суслика?
— Нет.
— И я не вижу. А он есть.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել