Alen Simonyanն այսօր հայտնել է, թե ընդդիմությունը 2021-ի արտահերթ ընտրությունները չի վիճարկել:
Այս առնչությամբ 2 նկատառում ունեմ.
1) Ալեն Սիմոնյանը կամ ցինիկաբար ստում է կամ հիշողության էական կորուստ ունի:
2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններն ընդդիմության կողմից վիճարկվել է սահմանադրական դատարանում: Այդ մասին կա ՍԴ որոշումը: Դատաքննությունը տևել է 6 կամ 7 օր, որն ամբողջությամբ հեռարձակվել է նաև հանրայինի եթերում:
2) Խորհրդարանական 2017 թվականի ընտրությունները, որի հաղթողն էր ՀՀԿ-ն, Նիկոլ Փաշինյանը չի վիճարկել: Ավելին, Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարել է, որ այդ ընտրությունների արդյունքները լիարժեք արտացոլում են քվեախցիկում յուրաքանչյուր ընտրողի կատարած ընտրությունը: Հայտարարվածն առկա է ինտերնետում, Ազատության եթերում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել