Շուշին (և ոչ միայն Շուշին) հանձնվել է Շուշիի ազատագրման օրը՝ 2018 թվականի մայիսի 9–ին, ժամը 17։00–ից 18։00–ը ընկած հատվածում։
Օրն ու ժամը հայտնի են, քանզի այդ օրը և այդ ժամին Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում ասուլիս հրավիրեց։ Նա Ղարաբաղյան հակամարտության թեմայով արեց մի շարք վտանգավոր, անգրագետ, պոպուլիստական և «հեղափոխական» հայտարարություններ, որոնցով դրեց բանակցությունների տապալման հիմքերը՝ 2020–ին հնարավորություն տալով թուրք–ադրբեջանական զույգին պատերազմ սկսել։
Նիկոլն արեց հայտարարություն, դրեց մի խնդիր («Ես չեմ բանակցելու Ղարաբաղի անունից, այլ միայն Հայաստանի անունից», «Ղարաբաղը պետք է նստի բանակցային սեղանի շուրջը»), որոնք առաջին հայացքից ձեռնտու էին հայկական կողմին, բայց դրանցով սկսվեց պաշտոնական Երևանի դիվանագիտական պարտությունների, անհեթեթ հայտարարությունների ու խայտառակությունների շարքը։ Հենց դրանք բերեցին պատերազմ ու պարտություն։ Ու հիմա այդ ամենը շարունակվում է։
Նիկոլն ուզեց հեղափոխականորեն տարբերվել ու տարանջատվել նախորդ տարիների բանակցային գործընթացներից, բայց ընկավ թակարդն ու թակարդի մեջ գցեց մեր երկիրը։
Դրանից հետո հայտնվեց Ջոն Բոլթոնը և դիվանագիտական տգիտությունը համադրվեց այլ գործընթացների հետ։
Այնպես որ Արցախի պետականության կորստի և մասնավորապես Շուշիի հանձնման օրն ու ժամը հայտնի են։ Ինչպես նաև հայտնի է թիվ մեկ մեղավորի ու պատասխանատուի անուն, ազգանունը։ Մնացածն արդեն մանր ժուլիկություններ են, բամբասանքներ, լկտի ստեր, հանցագործություններ և մեծ սրիկայություն։
Հ․Գ․։ Հիշեցման կարգով տեղադրում եմ այդ ասուլիսի տեսանյութը։ Բանակցային գործընթացի տապալումն ու «զրոյական կետն» այստեղից է սկսել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել