Նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են: Կոնգրեսն այժմ ամբողջությամբ դեմոկրատների ազդեցութան տակ է: Նոյեմբերի 8-ի ընտրությունները կենաց մահու կռիվ է լինելու հանրապետականների և դեմոկրատների միջև, քանի որ դրանց արդյունքները լուրջ հիմքեր են դնելու 2024թ. նախագահական ընտրութունների համար՝ այդ թվում Թրամփի վերադարձի առումով:
Հայ ընտրողներն ԱՄՆ-ում շուրջ 1 միլիոն են:
Դեմոկրատական վարչակազմն ու օրենսդիրը յուրաքանչյուր հայկական ձայնի համար պայքարելու է: Գալու են մեր դուռը՝ ձայն խնդրելու: Հիշեցնելու են Ցեղասպանության ճանաչման փաստը, տալու են նոր խոստումներ:
Եվ առաջինը Նենսի Փելոսին է գալու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել