Ամեն օր հրահրվող քաքամրրիկների մեջ արդեն մոռացված թեմաներ ու անպատասխան հարցեր...
1. Քաղբանտարկյալներ։
2. Բաքվում պահվող հայ գերիներ։
3. 2020-ից հետո ՀՀ օկուպացված տարածք։
4. Ի խախտում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ադրբեջանական զորքի բազմաթիվ առաջխաղացումներ Արցախում։
5. ՀՀ զինված ուժերի հետախուզության ղեկավարից արդեն կես տարուց ավել է՝ խաբար չկա։ Երևի մոռանում են մարդ նշանակել։
6. Ի վերջո, ի՞նչ էր պայթել «Սուրմալու» տոնովաճառում և ում մեղքով։ Թեման արդեն դուրս է մղվել հանրային գիտակցությունից...
7. Ի՞նչ էր պահանջում նռնակով Մասիսի քաղաքապետարանի շենք մտած մարդը։
Արբանյակի լուսանկարներից չեմ հարցնում. ենթադրում եմ, որ ցածր խտության մի քանի լուսանկար ցույց կտան «Սթարմուս» փառատոնի ժամանակ։ [Էդ ոնց որ, ասենք, Վարդուշը կյանքում առաջին անգամ բլինչիկ թխի և այն հանրությանը ներկայացնելու համար մի հատ սիմֆոնիկ նվագախումբ բերեն ու մի հատ էլ գեղասահքի շոու]։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել