Մասիսի քաղաքապետարան զինված ներխուժած անձի հետ բանակցությունների ընթացքում հնչել են կրակոցներ:

Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողները՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, մտել են ներս և հայտնաբերել 36 տարեկան Էդվարդ Մարգարյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով: Նա ինքնասպան է եղել:

Ոստիկանների շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:

Դեպքի մասին առավել մանրամասն՝ առաջիկայում:

Հիշեցնենք, որ այսօր նռնակով զինված տղամարդը ներխուժել էր Մասիսի քաղաքապետարանի շենք՝ սպառնալով պայթեցնել այն։ Ըստ տեղեկությունների՝ նախկինում նա եղել է Մասիսի ավագանու անդամ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել